հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հիմա հասել է նյարդերի պատերազմի ժամանակը՝ հաղթելու է նա, ում հանրությունն ավելի ամուր ու միակամ գտնվի․ Սահակյան

Հիմա հասել է նյարդերի պատերազմի ժամանակը՝ հաղթելու է նա, ում հանրությունն ավելի ամուր ու միակամ գտնվի․ Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ անդրադարձել է Արցախյան պատերազմին, մասնավորապես, նշելով․
 
 
«Մի կողմից շատ լավ ա, որ պաշտոնական տեղեկատվությունը լռում ա կոնկրետ հաջողությունների ու կոնկրետ նահանջների մասին։ Մյուս կողմից դա հանրության երևակայությունը գրգռում ա ու սնում տարբեր երևակայական պատկերներ։ Լավ ա, որովհետև ժամանակակից պատերազմի էությունը չհասկանալով, մարդը կարող ա երկրորդ համաշխարհայինի տրամաբանությամբ նայի քարտեզին ու չափից շատ ոգևորվի կամ հիասթափության նոպաներ ունենա։ Մյուս կողմից էլ մինչև լուրը Հադրութից Երևան ա հասնում, 7 անգամ տրանսֆորմացվում ա։
 
Նախ, ուրախալի լուր ա, որ վիրավորների ու զոհերի քանակի աճի դինամիկան, համեմատած առաջին երկու շաբաթի հետ, զգալորեն կրճատվել ա։ Ըստ հակառակորդի տվյալների, իրենք նախկինում զբաղեցրած դիրքերից զգալի նահանջ ունեն։ Նույնիսկ իրենց առցանց քարտեզներում, որտեղ նախկինում Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների մեծ մասը գրավված էին համարում, հիմա քիչ-քիչ հակառակ գույնի են ներկում։ Իսկ մեզ մոտ օրերս շրջանառվեց տեսանյութ, որտեղ մերոնք Ջրականն (Ջեբրայիլ) էին վերաազատագրել։ Եթե էսօր կռիվ ա գնում Բերձորից ու Մարտունու շրջաններից հարավ ընկած հատվածներում, ապա Ջրականը պետք ա թուրքերի խորը թիկունքը լիներ։ Այնինչ Ջրականում մերոնք հանգիստ մտնում ու դուրս են գալիս։ Նույն Ջրական մտնող խումբը կարող ա գնալ Լելե-Թեփե էն պայմաններում, երբ մարտեր են ընթանում Խնձորեսկից մի տաս կիլոմետրի վրա։
 
Թշնամին կորցրել ա հարձակողական մարտեր վարելու թերևս ամենակարևոր բաղադրիչներից զրահատեխնիկայի գերակշիռ մեծամասնությունը։ Օդում հակառակորդի զգալի առավելությունը զգալիորեն չեզոքացվել ա։ Հարձակվելիս այլևս նույնքան պաշտպանված չեն, որքան առաջին օրերին ու շաբաթներին։ Հակառակորդը հասել ա բնագծերի, որտեղից մեր ուժերը ցանկացած կուտակում կարող են հեշտ խոցել։ Թշնամին փոխել ա մարտավարությունն ու սկսել ա գործել դիվերսիոն խմբերով։ Սա, ըստ իս, կարող ա երկու նպատակ ունենալ։ Նախ, ինչպես հայտնեց ՊՆ ներկայացուցիչը, խուճապի տարածումն ա։ Վառ օրինակը՝ Հադրութը։ Հադրութում դիվերսիոն խմբեր են շրջում, ոչ թե կանոնավոր զորք։ Երբ հետ քաշված հայկական ուժերը սարերից իջնում են ու էնտեղ մի տասնյակ ահաբեկիչ չեզոքացնում, թշնամին ցրվում ա անտառներով․ Հադրութը դառնում ա հայկական։ Հետո նրանք են հարձակվում կամ երբ մերոնք են քաշվում սարեր, Հադրութը դառնում ա նրանցը։ Բայց Երևանում ի՜նչ տագնաապալի ա հնչում, չէ՞, թե Հադրութն այլևս մերը չէ։ Մինչդեռ խոսքը գնում ա մեծ ու փոքր դիվերսիոն ջոկատների մասին։ Որ պահին Հադրութում լինեն հայկական կանոնավոր ուժեր, էդ հարցը, թերևս, վերջնականապես կլուծվի։ Երկրորդ խնդիրը, որ լուծում են էդ դիվերսիոն խմբերը, Ալիևի արկածախնդրությունը որպես «հաղթարշավ» ներկայացնելն ա։ Նրանց անընդհատ նոր գյուղերում ծածանվող ադբեջանական նոր դրոշներ են պետք։ Հա, մտնում են մի տեղ դնում, ծեծ ուտում, քաշվում մի անկյուն։ Դա ներկայացվում ա որպես գրավյալ տարածք, դրա մասին ուրախության արցունքներն աչքերին պատմում են ադրբեջանական հեռուստատեսությամբ ու ոչ մեկին չի հուզում, որ վաղը տասնյակ ու հարյուրավոր զոհեր տալով մի 15 կմ հետ են շպրտվելու։ Փոխարենը Ալիևը երեկոյան իր թվիթերում գրելու բան կունենա։
 
Ըստ էության, հակառակորդի առաջխաղացումը կասեցվել ա։ Օդում հավասարակշռությունը քիչ-քիչ կվերականգնվի։ Ինչպես նախկինում էլ տեսել ենք, դիվերսիոն խմբերով գրավված տարածքները շատ հեշտ կարող են անցնել մեր տիրապետության տակ մանավանդ էն դեպքում, երբ բնագծերը թույլ են տալիս ջարդել թշնամու մեծաթիվ մարդուժը նույն կերպ, ոնց հյուսիսում։ Այնուամենայնիվ, պատերազմը մնում ա պատերազմ։ Այն առաջ ա բերում օպերատիվ խնդիրներ, որոնք լուծելու ժամանակ, կամք ու հմտություններ են պահանջվում։ Եթե նախկինում դա օդային հավասարակշռությունը վերականգնելն էր, հիմա էլ դիվերսիոն խմբերն են։ Երբ դիմացդ բանակ կա, գիտես՝ ոնց խոցել։ Երբ մի 150 հոգանոց դիվերսիոն խմբի 50 հոգուն ոչնչացնում ես, իսկ մնացածը ցրվում են 3 գյուղերով, մի քանի օր ա պանաջվում, մինչև սանրես ու մաքրես տարածքդ։ Բայց դա էլ ա լուծելի։
 
Հուսանք, որ առաջիկա օրերին ռազմի դաշտում բեկում կլինի։
Կարելի ա էս օրերի հայկական բանակի հերոսական շատ դրվագներ պատմել։ Բոլորս էլ լսում ու տեսանյութեր ենք տեսնում Արաքսի հովտում ջարդվող ահաբեկիչների աննպատակ թափառող խմբակների մասին։ Բայց հիմա հասել ա նյարդերի պատերազմի ժամանակը։ Հաղթելու ա նա, ում հանրությունն ավելի ամուր ու միակամ գտնվի։ Որ հանրությունը շուտ փլուզվեց, նա էլ պարտվելու ա։ Թե ով ում նամակ գրեց, ով պատասխանեց, ով՝ ինչ խոսեց, ով՝ լռեց, էսօր երկրորդական ա։ Կարևորը՝ իրար միս չուտենք։ Ամեն մեկս մեր տեղը՝ թիկունքում, թե առաջնագծում, համերաշխ, հավատանք մեր ուժերին, մեր բանակին, մեր հաղթանակին ու ամեն ինչ անենք դրա համար։
 
Հաղթելու ա նա, ում հաղթելու վճռականությունն անկոտրում ա, ով հավատում ա հաղթանակին»։

  • Կիսվել: