Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում. Փաշինյանը՝ իր ու Մակրոնի հանդիպման մասին
Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակումներ ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ամուր բարեկամության կապերի խորացման, մեր երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, ԵՄ-ի հետ մերձեցման և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ այս պահին նա Ֆրանսիայում է, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Մակրոնի հետ:
Կողմերը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարություններով, որտեղ Մակրոնն ընդգծել է՝ ՛՛Ֆրանսիան Հայաստանի կողքին է՛՛: