շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացի մեկնարկը տրված է. «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար

ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացի մեկնարկը տրված է. «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար

«Հայրենիք» կուսակցությունը որոշել է սկսել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը: Այս մասին հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ հրապարակելով կուսակցության խորհրդի որոշումը։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները,
Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը,

Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,

Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար,

Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի

Հանրապետությունների ապագայի՝

«Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝

Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական Կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:

Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»,- նշված է որոշման մեջ։

  • Կիսվել: