կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ը միջանցքային որևէ տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու, բացառվում է, սա մեզ համար կարմիր գիծ է․ Հովհաննիսյան

ՀՀ-ը միջանցքային որևէ տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու, բացառվում է, սա մեզ համար կարմիր գիծ է․ Հովհաննիսյան

ՀՀ-ն շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ։ Ոչ մեկ անգամ արձանագրել ենք՝ այն խնդիրները, որ գոյություն ունեն ՀԱՊԿ կառույցում՝ կապված  ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիայի հետ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից։ ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք սահմանային վերջին միջադեպերի հետ կապված ՀՀ-ն չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին։  

Հարց հնչեց նաև, թե ՀՀ-ն ինչ է անելու, եթե հարձակում լինի Արցախի վրա․ «Ամեն ինչ անում ենք, որ ապահովենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային երաշխիքների ներքո, որպեսզի Ադրբեջանը չկարողանա իր էթնիկ զտման քաղաքականությունն իրականացնել,այդպիսով փորձում ենք ամեն բան անել՝ զսպելու էսկալացիոն ցանկացած ռիսկ ՀՀ-ի և Արցախի շուրջ»։ 

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Էրդողանի վերջին հայտարարություններին՝  «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ․ «ՀՀ պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է՝  ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր երկրի իրավազորության և հավասարության սկզբունքներով, սրան այլընտրանք չի կարող լինել։ ՀՀ-ն միջանցքային որևէ տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու, բացառվում է, սա մեզ համար կարմիր գիծ է։ Մեր այս հայտարարությունից հետո ոչ մի բան չի փոխվել, ով որտեղ ուզում է, ձայնի ինչ բարձրությամբ ուզում է թող հայտարարի։ Պարզ է, որ թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Էրդողանը՝ միգուցե այլ պատկերացումներ ունեն իրավիճակի հանգուցալուծման հետ կապված, ՀՀ -ն ունի իր պաշտոնական  դիրքորոշումը»։

  • Կիսվել: