ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը». Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նախագահին

«Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը». Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Վստահ եմ, որ պետական կառավարման համակարգում Ձեր աշխատանքի հարուստ ու բազմամյա փորձը կծառայեցնեք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել ամրապնդմանը։

Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացման և խորացման։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: