հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ վարչապետը հաղթահարված է համարում Թուրքիայի հետ հարաբերություններում կոմունիկացիոն բնույթի բարդույթները և բարդությունները

ՀՀ վարչապետը հաղթահարված է համարում Թուրքիայի հետ հարաբերություններում կոմունիկացիոն բնույթի բարդույթները և բարդությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն փաստը, որ Թուրքիայի հետ հարաբերություններում հաղթահարվել են կոմունիկացիոն բնույթի բարդույթները և բարդությունները։

Այս մասին ՀՀ վարչապետն ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Սա կարող է թվալ շատ թույլ և ոչ էական բան։Կարծում եմ, որ նախկինում միշտ այդ հարցը եղել է՝ հանդիպե՞լ, թե՞ ոչ, խոսե՞լ, թե՞ ոչ, որը շատ մեծ գործնական նշանակություն է ունեցել։ Այսօր այդ հանգամանքը և բարդությունը վերացվել է։ Կարծում եմ, որ սա ոչ շատ առարկայան, բայց էական փոփոխություն է։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ շարժվել խաղաղության օրակարգի իրացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: