հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ վարչապետը ԱԳՆ-ին հանձնարարեց միջազգային փաստահավաք առաքելություն ԼՂ ուղարկելու վերաբերյալ ԱԺ հայտարարության ուղերձը հասցնել հասցեատերերին

ՀՀ վարչապետը ԱԳՆ-ին հանձնարարեց միջազգային փաստահավաք առաքելություն ԼՂ ուղարկելու վերաբերյալ ԱԺ հայտարարության ուղերձը հասցնել հասցեատերերին

ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ լիարժեք պաշտպանում է ՀՀ ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը:

«Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ: Արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ մշտական կապի մեջ է ԼՂ նախագահի հետ՝ իրադարձությունների զարգացումը գնահատելու և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով:

  • Կիսվել: