ՀՀ-ում ընտրություններից հետո ի՞նչ պիտի անեն պարտված ուժերը. ռուս պաշտոնյայի տեսակետը
ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, որը դիտորդ էր Հայաստանում կայացած ընտրություններում, նշել է, որ հիմա պարտված ուժերը պետք է կարևոր որոշում կայացնեն և նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Քաղաքացիներն այսօր բաժանված են, սակայն նրանց բոլորին միավորում է Ռուսաստանի հետ աշխատելու ցանկությունը: Դրա համար պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, մարդկանց չհանել փողոց, չսադրել բախումներ, նստել պայմանավորվել՝ ի բարօրություն Հայաստանի՛՛,-ասել է նա:
Վոդոլացկին հավելել է, որ Հայաստանն աշխատատեղերի բարձրացման անհրաժեշտություն ունի:
Նա նշել է. ՛՛Այն ուժերը, որոնք ունեն կոշտ հակառուսական հռետորաբանություն, նույնիսկ մեկ տոկոս չեն հավաքել: Նման կուսակցություններ եղել են: Նրանք աշխատում են պետդեպի ցուցումներով, ֆինանսավորվում են հենց նրանց կողմից, ինչպես նաև ԵՄ որոշ կուսակցությունների կողմից՛՛: