չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը:

«Ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին՝ միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումների հետ կապված հայտնում ենք, որ դրանք  չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված մեկնաբանության մեջ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ИА Реалист-ը հայտնել էր,  որ Արցախի ու Հայաստանի դեմ Բաքու-թուրքական կլեպտոկրատիայի  և միջազգային ահաբեկչության հետ նրանց դաշնակից ուժերի ագրեսիայի հետևանքով զոհվել է երկու ռուս սահմանապահ: 

  • Կիսվել: