ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը ներկայացրել է Հայաստանում առկա ականային վարակվածության խնդիրները և համառոտ պատմեց ականազերծման ոլորտում իրականացվող աշխատանքների մասին։ Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Դեսպանն իր հերթին կարևորել է շուտափույթ ականազերծումը Հայաստանում՝ կապված մարդու ազատ տեղաշարժման և աշխատանքի իրավունքի, ինչպես նաև՝ համաչափ տնտեսական զարգացման հետ։

Դեսպանը հավելել է, որ առկա խնդիրները կքննարկի Նիդերլանդների Թագավորության կառավարության հետ, հակաականային ոլորտում հնարավոր համագործակցության համար:

  • Կիսվել: