ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Արարատի մարզ այցելելու մասին։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Այսօր այցելում եմ հարուստ գյուղատնտեսություն ունեցող Արարատի մարզ․ Ապակենտրոնացված համագործակցություն, գյուղատնտեսական զարգացում, Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող Վեդիի ջրամբար և ոռոգվող տարածքներ:
Վեդիի ջրամբարի կառուցման վերաբերյալ միջանկյալ հաշվետվություն․
Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն է, այն ավելի քան 80% -ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են»,- ասված է դեսպանի գրառման մեջ։