շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը, միայն կուժեղացնի լարվածությունն Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ տեղակալ

ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը, միայն կուժեղացնի լարվածությունն Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ տեղակալ

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել ադրբեջանահայկական կարգավորման շուրջ բանակցությունները և ակնկալում է, որ Բաքվում և Երևանում հաշվի կառնեն համապատասխան առաջարկի հրատապությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

՛՛Մոսկվայի հարթակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ մեր առաջարկները բաց բնույթ ունեն Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար: Մենք հույս ունենք, որ Երեւանում եւ Բաքվում հիշում են այդ մասին եւ հասկանում են դա՛՛,-նշել է փոխնախարարը ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի հիշատակի օրվա ընդունելության ժամանակ:

՛՛Մենք միշտ պատրաստ ենք նման աշխատանքի՛՛,-հավելել Է Գալուզինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այժմ դիվանագիտական ուղիներով մշակվու՞մ է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում:

Նա հավելել է, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը, միայն կուժեղացնի լարվածությունն Անդրկովկասում: ՛՛Մենք համոզված ենք, որ Եվրամիության առաքելության ընդլայնումը բացարձակապես անօգուտ կլինի և ոչ մի արդյունք չի տա ադրբեջանահայկական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարների կողմից և ամրագրված են մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում՛՛,-նշել է փոխնախարարը:

՛՛Եվրամիությունն Անդրկովկասում ոչ մի նոր բան չի բերում, միայն լրացուցիչ լարվածություն եւ անվստահություն է բերում՛՛,-հավելել Է Գալուզինը:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում Եվրամիության քաղաքականությունն ուղղված է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն: ՛՛Մենք տեսնում ենք, որ Եվրամիության քաղաքականությունն Անդրկովկասում ուղղված է բացառապես նրան, որպեսզի այնտեղից դուրս մղի Ռուսաստանին՝ միաժամանակ օգտագործելով մեր մշակումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման գործընթացում՛՛,-նշել է փոխնախարարը:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես եկան համատեղ հայտարարությամբ և հայտնեցին, որ Երևանն ու Բաքուն վերահաստատում են հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգանքի վրա: Ադրբեջանը, ի նշան բարի կամքի, ազատ է արձակում 32 հայ, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: