ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշում է իր գործունեության մեկ տարին

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշում է իր գործունեության մեկ տարին

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն այսօր նշում է իր գործունեության մեկ տարին, տեղեկանում ենք առաքելության թվիթերյան էջից:

Այդ կապակցությամբ հաշվետվություն է ներկայացվել․ 

«Հայաստանում մեկ տարվա ընթացքում ԵՄ առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն՝ նպաստելով հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության և կայունության բարձրացմանը»,-ասված է թվիթերյան գրառման մեջ:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ջերմուկում հյուրընկալել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին։ 

  • Կիսվել: