ՀՀ քաղաքացի հանդիսացող ռազմագերիների հետ կապված իրավիճակին ՀՀ պատկան մարմիններն ուշի ուշով հետևում են. Հակոբյան
ՀՀ քաղաքացի հանդիսացող ռազմագերիների հետ կապված իրավիճակին ՀՀ պատկան մարմիններն ուշի ուշով հետևում են, քրեաիրավական գնահատականներ տալու մասով կխնդրեմ, որ դիմեք համապատսխան մարմիններին։ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող ռազմագերիների շուրջ դատական գործընթացներին:
Նա նշեց, որ դատավարությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը, հարցին, թե արդյոք նա այն պաշտոնյան է, որ պետք է նման իրավիճակում արձագանքեր, վերջինս հիշեցրեց, որ ՀՀ-ն խորհրդանական երկիր է, կառավարությունը հաշվետու է խորհրդարանին:
Արդյո՞ք ցուցմունք կորզելու գործընթացը չի անհանգստացնում իշխանություններին. «Բոլոր այն մարմինները, որոնք պետք է պրոցեսին մասնակից լինեն, մասնակից են»,- վստահեցրեց նա: