երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում հայտնել է Ադրբեջանի կողմից մեծաքանակ սպառազինության ձեռքբերման մասին

ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում հայտնել է Ադրբեջանի կողմից մեծաքանակ սպառազինության ձեռքբերման մասին

Բրյուսելում հանդիպումից առաջ հայկական պատվիրակությունը եվրոպացի և ամերիկացի դիվանագետներին է փոխանցել փաստաթղթեր, որոնք վկայում են  Իսրայելից և Պակիստանից դեպի Ադրբեջան սպառազինությունների լայնածավալ մատակարարումների մասին, հայտնում է Politico-ն:   

Կայքը նշում է, որ իրենց հաջողվել է ծանոթանալ այդ թղթերին, որոնցով հայկական կողմը հայտնում է, որ այս տարվա սկզբից Ադրբեջանը միջինում օրական ստանում է սպառազինության մեկ խմբաքանակ: Հայաստանը նաև ներկայացրել է, որ սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար, ինչը հանգեցրել է 100 000 հայերի զանգվածային բռնագաղթի:

  • Կիսվել: