շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 102-րդ ռազմաբազա. «Wargonzo»

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 102-րդ ռազմաբազա. «Wargonzo»

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 102-րդ ռազմաբազա: Այս մասին հայտնում է Տելեգրամի @Wargonzo ալիքը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

 

«2020 թվականի դեկտեմբերի 29-ին՝ կազմավորման ձևավորման օրվա առթիվ, ՀՀ ՊՆ ռազմական պատվիրակությունը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ այցելել է Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազա:

Այցի ընթացքում հայ զինվորականները ծանոթացել են ենթակառուցվածքային օբյեկտներին, ռուսական ռազմաբազայի զենքի և ռազմական տեխնիկայի նմուշներին, շնորհավորել հրամանատարությանը և անձնակազմին զորամասի կազմավորման օրվա ու գալիք Ամանորի կապակցությամբ:

Ծրագրի առանձին կետերն էին պատվիրակության անդամների այցելությունները Սուրբ Ալեքսանդրայի Ուղղափառ եկեղեցի և բազայի տարածքում գտնվող համալիրի ռազմապատմական թանգարան», - աղբյուրին հայտնել են ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները:

  • Կիսվել: