երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ նորանշանակ դեսպանն ու Հունգարիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ՀՀ նորանշանակ դեսպանն ու Հունգարիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակին, որը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր դիվանագիտական առաքելության մեջ։

Ինչպես տեղեկացանք Հունգարիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սմբատյանը և նախագահ Նովակը մտքեր են փոխանակել հայ-հունգարական հարաբերությունների և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների ակտիվացման կարևորությանը։

 

  • Կիսվել: