կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ նախագահը և Լիտվայի դեսպանն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն

ՀՀ նախագահը և Լիտվայի դեսպանն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն երկուստեք համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-լիտվական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի ոլորտներում:

  • Կիսվել: