ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանի հետ հաշտվելու հիմքեր միշտ եղել են, և այսօր էլ կան նման հիմքեր․ ԲՏԱ նախարար

Ադրբեջանի հետ հաշտվելու հիմքեր միշտ եղել են, և այսօր էլ կան նման հիմքեր․ ԲՏԱ նախարար

Ադրբեջանի հետ բարեկամանալու կամ հաշտվելու հիմքեր միշտ եղել են, և այսօր էլ կան նման հիմքեր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ն հիմքեր բարեկամանալու կամ հաշտվելու Ադրբեջանի հետ։

«Այն օրվանից, երբ Հայաստանը որպես անկախ պետություն ձեւավորվել է, 30 տարի առաջ, այդ հիմքը եղել է: Այսօր էլ կա այդ հիմքը եւ մենք պետք է կարողանանք դա օգտագործել: Պետք է ձգտել հասնել արժանապատիվ խաղաղության: Թշնամու հետ պետք է բարեկամանալ նաև այն ժամանակ, երբ պատերազմ է գնում»,–ասաց Խաչատուրյան։


  • Կիսվել: