շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀՀ նախագահն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանին, քննարկվել են դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ նախագահն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանին, քննարկվել են դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

  • Կիսվել: