ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ նախագահին կընտրեն մարտի 1-ին գումարվող նստաշրջանում

ՀՀ նախագահին կընտրեն մարտի 1-ին գումարվող նստաշրջանում

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 18-ի իր համարում գրել էր, որ ՀՀ նախագահի ընտրության հարցը տեղի կունենա մարտի 1-ին գումարվող հերթական նստաշրջանում: Եվ ահա, այսօր խորհրդարանում ԱԺ խորհուրդը պետք է հաստատի օրակարգը, որում ընդգրկված է նաեւ այդ հարցը:

Նշենք, որ իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ եւ դիմել է ընդդիմության օգնությանը, սակայն նրանց առաջարկը հաջողություն չի ունեցել, եւ, ըստ էության, արդեն հասկացել են, որ նախագահն առաջին փուլով չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն, իսկ մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: Առանց ընդդիմության 10 ձայնի, նախագահի թեկնածուն չի ընտրվի:

Օրենսդիրը նախատեսել է, որ արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով՝ այս դեպքում 64 ձայներով, եւ ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են: Հավելենք, որ ՔՊ նախագահի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է:

 

  • Կիսվել: