հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա քառօրյային

ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա քառօրյային

ՀՀ նախագահի ընտրության հարցն ընդգրկված է առաջիկա քառօրյայում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ  Ծովինար Խաչատրյանը: 

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովը մարտի 1-ին կգումարի հերթական քառօրյա նիստերը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն, իսկ քաղաքական մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: 

Արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով՝ այս դեպքում 64 ձայներով, եւ ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են:

Ընդդիմադիր ուժերը նախագահի թեկնածու չեն ռաջադրել:

  • Կիսվել: