շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հորդանանի Հաշիմյան Թագավորության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը և թագավոր Աբդալլահ Երկրորդը պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց։ Նախագահն ու թագավորը միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

  • Կիսվել: