երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը լիովին ի վիճակի են իրենց երկրներում ապահովել կոմունիկացիաների անվտանգությունը. Ռուբինյան

ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը լիովին ի վիճակի են իրենց երկրներում ապահովել կոմունիկացիաների անվտանգությունը. Ռուբինյան

Կարծում եմ՝ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը լիովին ի վիճակի են Հարավային Կովկասում կոմունիկացիաների անվտանգությունն ապահովել իրենց երկրներում, համենայն դեպս, ՀՀ-ի անունից ես միանշանակ կարող եմ ասել։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք Թուրքիան չի ցանկանում ստանձնել իր վրա այդ պատասխանատվությունը։

«Նույնիսկ չարժե քննարկել այդ թեման»,-ասաց Ռուբինյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս նշեց, որ այս պահին նման հարց Թուրքիան չի քննարկում և իրենք չեն կարող նման պատասխանտվություն վերցնել։

  • Կիսվել: