երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց. Ալեն Սիմոնյան

Ինչ վերաբերում է խաղաղության երաշխավորներին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե աշխարհում գոյություն չունի 100 տոկոսանոց երաշխավորություն. «Մեր երաշխավոր, իր ռուսական բազան այստեղ ունեցող, ինչպես նաև ԼՂ-ում խաղաղապահներ ունեցող մարդը, որը երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց հետևյալը՝ զգո՛ւյշ դուրս եկեք, որ այստեղ բան չլինի (նկատի ունի ԼՂ բնակիչների դուրս գալուն ԼՂ-ից - խմբ.)»:

Դիտարկմանը, թե դրա պատճառն այն էր, որ Պրաhայում վարչապետ Փաշինյանը ճանաչել էր Ադրբեջանի ամբողջականությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ չէր կարող Պրաhայում Հայաստանը չճանաչել, որովհետև եթե չես ճանաչում ՀՀ-ն, ի հայտ է գալիս ՀԱՊԿ-ի հայտարարությունը, թե ՀՀ սահմանները սահմանազատված ու սահմանագծված չեն, ինչպե՞ս խառնվենք:

«ՀՀ-ն Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց և իշխանությունը կորցնելուց: Ով խոսում է Պրահայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ ՀՀ-ն որպես անկախ երկիր չլինի…

Մենք Պրահայում ոչ թե Ադրբեջանի տարածքն ենք ճանաչել, այլ մեր տարածքն ենք ճանաչել, որովհետև Հայաստանը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է Ադրբեջանը»,- ասաց նա:

  • Կիսվել: