երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տրամադրել այն նույն պայմաններով, ինչ Իրանը. Փաշինյան

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տրամադրել այն նույն պայմաններով, ինչ Իրանը. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհ ապահովել այն պայմաններով, որով որ պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս մասին  այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակա ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Բաքվի այն հակադարձումներին, որ եթե Հայաստանը պատրաստ չէ ճանապարհ տրամադրել, ապա այն կանցնի Իրանի տարածքով, ինչպես նաև՝ եթե Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, ապա Հայաստանի տարածքում ադրբեջանական տրանսպորտային միջոցների նկատմամբ հսկողություն չպետք է իրականացվի։

Վարչապետը նշեց, որ եթե Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անցումը 47 կիլոմետր է, ապա Իրանի տարածքով էլ 49 կիլոմետր է, այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանը պատրաստ հսկողության ենթարկվել 49 կմ-ի համար, բայց ոչ՝ 47-ի համար։

Պատասխանելով ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե որն է Հայաստանի հակաքայլը Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության դեմ՝ Փաշինյանը նշեց, թե Հայաստանի պաշտպանության գործոնը պետք է լինի միջազգային իրավական լեգիտիմությունը՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ։

  • Կիսվել: