երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ-ն կատարել է համաձայնագրի իր մասը, իսկ Ադրբեջանը՝ ոչ. պորտուգալացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ-ն կատարել է համաձայնագրի իր մասը, իսկ Ադրբեջանը՝ ոչ. պորտուգալացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, ասաց պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն:

՛՛Մենք պետք է պնդենք հայ ռազմագերիների եւ ձերբակալվածների վերադարձը՛՛,-նշեց նա:

Պատգամավորը, մասնավորապես, ասաց. ՛՛Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել: Իսկ որտե՞ղ են հիմա Թուրքիան ու Ռուսաստանը: Նրանք միայն պատերազմի՞ գործընկերներ են, բայց ոչ խաղաղության հաստատմա՞ն: Հումանիտար սկզբունքների հաղթանակի հարցը մարդասիրական հարց է, երկարաժամկետ խաղաղության հասնելու հարց: Սա Եվրոպայի խորհրդի խնդիրն է: Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլ նաեւ մի շարք կարեւոր կոնվենցիաներ՛՛:

Սոչպիսկոն ասաց, որ շատ կարեւոր է, որ Բաքուն տրամադրի բոլոր տեղեկությունները ռազմագերիների քանակի, պահման պայմանների մասին, քանի որ խոշտանգումների մասին տեղեկատվություն կա: ՛՛Մեր առաքելությունն այն է, որ Եվրախորհուրդը անի հնարավոր ամեն ինչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ երկխոսություն հաստատելու համար: Կարեւոր է, որ կողմերը կատարեն պարտավորությունները՝ ղեկավարվելով բարի կամքի սկզբունքով՛՛,-նշեց նա:

 

 

  • Կիսվել: