ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ն ապացույցներ ունի թուրքական F-16 ինքնաթիռների՝ մարտական գործողություններում ներգրավվելու վերաբերյալ. Փաշինյան

ՀՀ-ն ապացույցներ ունի թուրքական F-16 ինքնաթիռների՝ մարտական գործողություններում ներգրավվելու վերաբերյալ. Փաշինյան

Հայաստանն ունի կոնկրետ ապացույցներ՝ թուրքական F-16 ինքնաթիռների՝ մարտական գործողություններում ներգրավվելու վերաբերյալ, ֆրանսիական «Ֆրանս24» միջազգային լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրել է ռադարների արձանագրումները թուրքական F-16 ինքնաթիռների թռիչքների և մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. ՛՛Դուք այստեղ կարող եք տեսնել՝ 27 սեպտեմբերի, 28 սեպտեմբերի, թե ինչպես են թուրքական ինքնաթիռները հատել Հայաստանի սահմանը և մտել օդային տարածք, և նաև իմիջիայլոց, Վարդենիսում գյուղեր են ռմբակոծել:

Այս բոլոր ապացույցները, իհարկե, մենք մեր միջազգային գործընկերներին կներկայացնենք, ներկայացրել ենք: Եվ այստեղ խնդիրը հետևյալն է՝ F-16 ինքնաթիռն արևմտյան արտադրության, ամերիկյան արտադրության ինքնաթիռ է, և ես նաև Ամերիկայի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այդ փաստի վրա. արդյոք նրանք այդ ինքնաթիռն ստեղծել են և փոխանցել Թուրքիային, որպեսզի Թուրքիան խաղաղ բնակավայրերը ռմբակոծի դրանով, և սեփական ազատությունը պաշտպանող ժողովրդի դեմ պատերազմ վարի՛՛:

 

  • Կիսվել: