ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կար․ Փաշինյան

ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կար․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակին, նշելով․

"Գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորուստով։ Սակայն, այս ամենը արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու համար։

Խնդիրն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ։

Իսկ այսօր, տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ բոլորովին այլ անվտանգային կանոններ են գործում"։ 

  • Կիսվել: