երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: