ՀՀ կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը
Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: