երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԿԸՀ-ն հյուրընկալել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԿԸՀ-ն հյուրընկալել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ- ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խմբի միջխորհրդարանական միության տնօրեն Ռիկ Նիմոն, Միջխորհրդանական Միության Բրիտանական Խմբի միջազգային ծրագրերի ղեկավար Ջո Փերրին, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն։

Ինչպես  տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՀՀ ԿԸՀ-ն ՄԹ-ի հետ համագործակցության հարուստ փորձ ունի: Նա շնորհակալություն է հայտնել դեռևս նախորդ տարի ստորագրված «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի համար։

Հյուրերը ևս կարևորել են ՀՀ ԿԸՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ կարևորում են ազատ ու թափանցիկ ընտրությունների կայացումը, ինչպիսին իրականացնում է ՀՀ ԿԸՀ-ն։

  • Կիսվել: