ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել ՎՏԲ-Հայաստան բանկի վերաբերյալ ՀՀ

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել ՎՏԲ-Հայաստան բանկի վերաբերյալ ՀՀ

 Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել ՎՏԲ-Հայաստան բանկի վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորախես ասված է. «Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»։

  • Կիսվել: