ՀՀ իշխանությունները մեր դեմ սուտ մատնություն են անում․ Մարուքյան
ՀՀ իշխանությունները մեր դեմ սուտ մատնություն են անում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով իշխանությունների հայտարարությունները, թե ունենք հայ-ադրբեջանական սահմանի 13 կիլոմետրանոց սահմանազատված հատված։
«ՀՀ-ն ունի սահման, և այդ սահմանի պահպանության համար բարձրաձայնել, դիմել ենք ՀԱՊԿ-ին և պահանջել ենք պաշտպանություն։ Ամբողջ հակաՀԱՊԿական նարատիվը կառուցված է եղել նրա վրա, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել։ Որից հետո, երբ կանգնում, ասում են՝ ունենք 13-կիլոմետրանոց սահման, դրանով և՛ ադրբեջանական թեզն են առաջ տանում, թե կա հայ-ադրբեջանական պայմանական սահման, և՛ հիմնավորում են այն հայտարարությունները, որ ՀԱՊԿ-ից կային»,- նշեց Մարուքյանը՝ շեշտելով, որ հենց այստեղ է ՀՀ իշխանությունների և նման հայտարարությունների անողների սուտ մատնությունը ՀՀ-ի դեմ։