հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել, աջակցել «ցանկացած ձևաչափով»: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռուդենկոն, մասնավորապես, ասել է. «Մոսկվայում պատրաստ են ցանկացած ձևաչափով միջնորդական աջակցություն ցուցաբերել: Միաժամանակ, կարևոր ենք համարում նախապայմաններ առաջ քաշելուց հրաժարվելը, փոխադարձ ընդունելի թեմաների և քայլերի վրա կենտրոնանալը, ինչը կհանգեցնի վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը»,- ընդգծել է Ռուդենկոն:

 

 

  • Կիսվել: