ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ի ու Իրաքի վարչապետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ

ՀՀ-ի ու Իրաքի վարչապետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը:  

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

  • Կիսվել: