ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ի համար էլ շատ կարևոր է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց այնպիսին, որը կապահովի ՀՀ անկախությունը, սուվերենությունը և անվտանգությունը․ ՔՊ պատգամավոր

ՀՀ-ի համար էլ շատ կարևոր է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց այնպիսին, որը կապահովի ՀՀ անկախությունը, սուվերենությունը և անվտանգությունը․ ՔՊ պատգամավոր

«Այնպես չէ, որ կա արդեն իսկ պատրաստ փաստաթուղթ»,- ԱԺ ճեպազրույցերի ընթացքում լրագրողները ՔՊ խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանին խնդրեցին մեկնաբանել  ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի երեկվա հայտարարությունը, թե Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել․ «Մեզ համար պետք է առաջնային լինի մեր պաշտոնյաների դիրքորոշումները, թե իրենք ինչ են պատրաստ ստորագրել և թե այս պահին բանակցային պրոցեսում ինչ վիճակ է և մենք որ կետում ենք կանգնած։ Իսկ վարչապետն իր ասուլիսի ընթացքում այս մասին խոսել է  և հենց վարչապետն է ասել, եթե չկա երաշխիք, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք՝ հաջորդ օրը մենք  չենք ունենալու էսկալացիա, ապա չենք կարող խոսել այն մասին, որ ունենք փաստաթուղթ, որը  պատրաստ ենք ստորագրել և եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, մենք դա պետք է ընկալեինք  որպես  բավականին լավ  նորություն, ցավոք այս պահին այդ փաստաթուղթը չկա»։ 

Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ փոխանակվող փաստաթղթերում առկա առաջարկների մասին՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց․ «Փաստաթղթերի ամեն փոխանցումից հետո, բնականաբար, դրանցում որոշակի  փոփոխություններ տեղի են ունենում, մենք փորձում ենք լինել կառուցողական և մոտարկել մեր մոտեցումնեը տարբեր հարցերի շուրջ, բայց այս պահին հողի վրա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը  շարունակում է ագրեսիվ, ապակառուցողական  հռետորաբանությունը, շարունակում է ճնշում գործադրել  ԼՂ բնակչության վրա, ապօրինաբար փակ պահել Լաչինը, իսկ փոխանակվող փաստաթղթերում էլ դեռևս տեղ են գտում ՀՀ-ի համար անընդունելի կետեր, դրա համար էլ դեռևս մենք չենք եկել ընդահուր եզրի և խոսակցությունը  շարունակվում է»,- ասաց նա և հավելեց․ «ՀՀ-ի համար էլ շատ կարևոր է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց ստորագրվի այնպիսի պայմանագիր, որը կապահովի ՀՀ անկախությունը,սուվերենությունը  և անվտանգությունը»։

Խոսելով բանակցային գործընթացում աակա խնդիրների մասին և կարծիքների, որ այն փակուղու մեջ է,նա նշեց․ «Որևէ մեկը երբեք չի ասել, որ մենք հեշտ ճանապարհ ենք անցնելու, բարդ իրավիճկում ենք գտնվում, տարածաշրջանը բավականին բարդ իրողությունների առաջ է կանգնած։ Եթե շարժվենք նրանով, որ  մեր մի առաջարկը Ադրբեջանը մերժեց, ուրեմն դա փակուղի է և վերջ, մենք երբեք  առաջ չենք շարժվի և խաղաղության գործընթացը կձախողենք։Չեմ ուզում,որակում տալ, որ գտնվում ենք փակուղային իրավիճակում»։ 

  • Կիսվել: