ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չփոխել ՍԴ-ն՝ նշանակում է հավատալ, որ կարելի է S դասի Մերսեդեսով առաջ շարժվել, երբ դրա անվադողերը «Մոսկվիչ 408»-ի են. Փաշինյան

Չփոխել ՍԴ-ն՝ նշանակում է հավատալ, որ կարելի է S դասի Մերսեդեսով առաջ շարժվել, երբ դրա անվադողերը «Մոսկվիչ 408»-ի են. Փաշինյան

Այսօր «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ Սահմաանդրությամբ արձանագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր իշանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Նա ասց. «ՀՀ-ում չի կարող լինել իշխանության որևէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին: Հարց՝ ՀՀ գործող ՍԴ-ն ում է ներկայացնում, որտեղից, ումից է բխում նրա իշխանությունը: Մենք կարող ենք բարձրաձայնել տասնյակ հնարավոր վարկածներ, որոնք կարող են լինել ճշմարտացի, կամ՝ ոչ այնքան: Բայց մի բան հստակ գիտենք՝ ՀՀ գործող ՍԴ-ն որևէ կապ չունի ՀՀ ժողովրդի հետ, իշխանություն չի ստացել ժողովրդից և վայելում է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության բացարձակ անվստահություն»:

Փաշինյանը նաև նշեց, որ լուծել այդ ինտիտուցիոնալ խնդիրը՝ նշանակում է Հայաստանում զարգացումն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի: «Չփոխել այս ինտիտուտը՝ նշանակում է հավատալ այն բանին, որ կարելի է ունենալ S դասի Մերսեդես և նրանով առաջ շարժվել, երբ նրա վրա տեղադրված են «Մոսկվիչ 408»-ի անվադողեր»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ շուտով շատ ինտենսիվ քարոզարշավ են սկսելու, որին մասնակցելու է նաև անձամբ ինքը:

  • Կիսվել: