հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ և Արցախի նախկին վարչապետները դատարանում պնդեցին Քոչարյանի համար երաշխավորությունը և հեռացան

ՀՀ և Արցախի նախկին վարչապետները դատարանում պնդեցին Քոչարյանի համար երաշխավորությունը և հեռացան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պնդեցին իրենց երաշխավորությունը, ստորագրեցին համապատասխան փաստաթղթերը և հեռացան դատարանի դահլիճից։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, հիշեցնենք, անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար։ Դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ներկայացրեց նրանց իրավունքներն ու պարտականությունները անձնական երաշխավորություն տալու դիմաց։
Փաստաթղթերի ստորագրման ընթացքում Կարեն Կարապետյանը, Անուշավան Դանիելյանը նստած տեղը մի քանի խոսք հասցրին փոխանակել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Փաստաթղթերի ստորագրելուց հետո դատարանի թույլտվությամբ նրանք հեռացան նիստերի դահլիճից։

  • Կիսվել: