երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը նոր փուլում է․ Հայաստանում է ԵՄ փորձագիտական առաքելությունը

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը նոր փուլում է․ Հայաստանում է ԵՄ փորձագիտական առաքելությունը

ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում մեկնարկել են գործողությունների ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության փորձագիտական առաքելությանը։
 
Պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ ներկայացուցիչները։
 
Օրակարգում առանցքային է Ներքին գործերի նախարարության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների ներկայացումը։
 
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակում ՆԳՆ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանի հետ հանդիպման ընթացքում պատվիրակությանը ներկայացվել են կենտրոնացված տպագրության գործընթացները։
 

  • Կիսվել: