ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը առաջնահերթ է երկրի և իշխող քաղաքական ուժի համար. Եղոյանը՝ Մարագոսին

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը առաջնահերթ է երկրի և իշխող քաղաքական ուժի համար. Եղոյանը՝ Մարագոսին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Էլինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գևորգյանը և Տաթևիկ Գասպարյանը փետրվարի 1-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը՝ հանձնաժողովի նախագահն այն համարել է առաջնահերթ մեր երկրի և իշխող քաղաքական ուժի համար: Համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում Արման Եղոյանը բարձրացրել է ԵՄ փորձագիտական ներուժի տրամադրման հարցը:

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Հանձնաժողովի անդամները խոսել են խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունից:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է երկկողմ համագործակցության հնարավորությունների մասին: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև նոր գործընկերության օրակարգին ու առաջնահերթություններին:

  • Կիսվել: