երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ դեսպանը Վրաստանի ԱԺ հանձնաժողովում քննարկել է հայ-վրացական համագործակցությունը

ՀՀ դեսպանը Վրաստանի ԱԺ հանձնաժողովում քննարկել է հայ-վրացական համագործակցությունը

Հունվարի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի ղեկավար Գիվի Միքանաձեի հետ, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա արդյունավետ համագործակցությանը և այն առավել ակտիվացնելու նպատակով երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների կողմից հնարավոր քայլերի իրականացմանը։

Քննարկվեց նաև հայ և վրաց երիտասարդների միջև կապերի սերտացման նպատակով համատեղ երիտասարդական ֆորումների և ճամբարների անցկացման հնարավորությունը։

 

  • Կիսվել: