երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Աբդուլահ Յանգ դի-Պերտուան Ագոնգին

ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Աբդուլահ Յանգ դի-Պերտուան Ագոնգին

Օգոստոսի 17-ին Մալայզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի Աբդուլահ Յանգ դի-Պերտուան Ագոնգին (թագավոր):

Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը Մալայզիայի թագավորին փոխանցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները, ինչին ի պատասխան Մալայզիայի Յանգ դի-Պերտուան Ագոնգը նույնպես խնդրեց փոխանցել ողջույնի խոսք ՀՀ նախագահին:

  • Կիսվել: