կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
ՀՀ դեսպանը հանդիպել է Կանադայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Կանադայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 4-ին դեսպան Անահիտ Հարությունյանը՝ Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում, հանդիպեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին, հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:
 
Դեսպանը մասնավորապես վերահաստատեց Հայաստանի երախտագիտությունը երկու պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ամրապնդվող հարաբերությունների առնչությամբ։

  • Կիսվել: