ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Բերայայի հետ, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության հարցերին, կարևորվեց ոլորտային համապատասխան հանձնաժողովների միջև փոխայցերի և հանդիպումների կազմակերպումը։

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։

  • Կիսվել: