հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ՀՀ դեսպանն ու Մակրոնի աշխատակազմի գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ֆրանսիական պայմանավորվածությունները

ՀՀ դեսպանն ու Մակրոնի աշխատակազմի գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ֆրանսիական պայմանավորվածությունները

Փետրվարի 12-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերին։ Այս մասին հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև փետրվարի 10-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բազմաոլորտ համագործակցության ընթացիկ այլ ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

  • Կիսվել: