երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ, հայտնում են դեսպանությունից։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերը, անդրադարձել ԻԻՀ շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին: 
 
Դեսպան Հակոբյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի հարթել դիվանագիտության և խաղաղ բանակցությունների ճանապարհով: 
 
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ԻԻՀ շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև երախտագիտություն հայտնել ռազմական գործողությունների օրերին Հայաստանի կառավարության կողմից տրամադրված մարդասիրական աջակցության համար:

  • Կիսվել: