երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ դեսպանն ու Բունդեսթագի պատգամավորը շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ

ՀՀ դեսպանն ու Բունդեսթագի պատգամավորը շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ

Մայիսի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Միխաել Զախերի հետ (Կանաչներ): Այս մասին հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ: Կողմերն անդրադարձել են նաև մշակութային ոլորտում համագործակցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: