հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի եւ խորհրդի անդամների հետ

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի եւ խորհրդի անդամների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին սոցիալական երաշխիքների տրամադրմանը:

  • Կիսվել: