շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ ԱԻ նախարարն ու Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը

ՀՀ ԱԻ նախարարն ու Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, Արմեն Փամբուխչյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում համագործակցել վրացական կողմի հետ։

Վրաստանի դեսպանության ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ առողջ համագործակցությունը շարունակական կլինի։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կարևորել երկու բարեկամ պետությունների միջև փոխօգնության և փոխվստահության առկայությունը։

  • Կիսվել: